Рубрика: Ճամփորդություններ

Այց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Վայրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Օրը՝ Դեկտեմբերի 10, ժամը՝ 11։00-15։00

Պատասխանատուներ՝ Լենա Ղազարյան, Սուսաննա Հայրապետյան

Երթուղի՝ Ծովակալ Իսակովի 52/26, Զորաբյան փողոց 20 շենք

Նպատակը՝

  • ամփոփել «Կարդում ենք Իսահակյան» նախագիծը
  • թանգարանում մասնակցել «Ինչ է առակը » կրթական ծրագրին
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • թափառումներ ձմեռային Երևանում, ծանոթանալ քաղաքի կենտրոնական հատվածին, սովորել  փողոցների անվանումները, , հասկանալ, որ փողոցն որին է հատվում, իմանալ՝ ինչ տեսարժան վայրեր կան Կենտրոն վարչական շրջանում, ծանոթանալ քաղաքային երթուղիներին, իմնալ՝ որ երթուղին ուր է գնում:

Մասնակիցներ՝ 4․1 դասարանի սովորողներ

Ընթացքը՝

Նշված երթուղով սովորողների հետ կայցելենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, կշրջենք, կծանոթանանք թանգարանի գործունեությանը, կմասնակցենք «Առակներ» ուսումնական ծրագրին, որը ունի նաև գործնական մաս։ Թանգարան այցելությունից հետո կթափառենք Երևանյան փողոցներով, կծանոթանանք քաղաքի այդ հատվածին։

Նախապատրաստական ընթացք՝

  • Տեղեկություններ ենք հավաքում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին և հրապարակում բլոգում
  • Ընթացիկ նախագծերի իրականացում
  • Տեղեկություններ են հավաքում  Երևան քաղաքի  մասին
  • Սովորում ենք փողոցների անվանումները
  • Տեղեկություններ ճանապարհի մասին՝  որ փողոցներով ենք անցնելու մինչ թանգարան հասնելը

Անհրաժեշտ պարագաներ՝ թվային միջոցներ, քաղաքային ճամփորդական պայուսակ, ջուր, հարմարավետ տաք հագուստ։

Մասնակիցներ՝

  1. Կարինա Բալասանյան
  2. Նարեկ Սարգսյան
  3. Արշակ Սարգսյան
  4. Վահագն Գրիգորյան
  5. Վահան Արուշանյան
  6. Արևիկ Հովհաննիսյան
  7. Արսինե Հակոբյան
  8. Արփինե Հակոբյան
  9. Անգելինա Մկրտումյան
  10. Արսեն Դալլաքյան
  11. Ռաֆայել Բաղիրյան
  12. Սեմ Հովհաննիսյան
  13. Տիգրան Գրիգորյան
  14. Դանիել Թումասի
  15. Լանա Օրդուխանյան
  16. Էրիկ Վանյան
  17. Գրիգոր Բաղդասարյան
  18. Տաիսիսա Գրիկուրովա

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий