Рубрика: Հոկտեմբերիկ

Հոկտեմբերիկ- Ընտանեկան ֆլեշմոբ

Օրը՝ 31.11.2019

Ժամը՝ 19։00֊23։00

Անցկացման վայրը՝ Ընտանիքում

Նպատակը՝  ներկայացնելով նախընտրած ստեղծագործությունը՝ մասնակցություն ֆլեշմոբին

Խնդիրները՝

  •   Ցանկից ընտրում է ստեղծագործությունը
  • Բերանացի ասում է ստեղծագործությունը

Ցանկ

  • Շունը / Հովհաննես Թում անյան/
  • Քամին / Հովհաննես Թումանյան/
  • Արտուտիկ /Հովհաննես Թումանյան/
  • Ամպն ու սարը / Հովյաննես Թումանյան/
  • Փիսոն / Հովհաննես Թումանյան/
  • Քամին ու Մժեղը / Աթաբեկ Խնկոյան/
  • Գիշեր / Աթաբեկ Խնկոյան/
  • Ժամացույց / Աթաբեկ Խնկոյան/
  • Ծիածան / Աթաբեկ Խնկոյան/
  • Մեղու / Աթաբեկ Խնկոյան/
  • Չալ կաչաղակը / Աթաբեկ Խնկոյան/
  • Լուսաբացին /ժողովրդական/

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսիսներին յուրացրած ստեղծագործությունների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի ստեղծագործությունը, ստեղծում հարմար միջավայր և բերանացի ներկահացնում: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 19:00-ից սկսվում է «   » ստեղծագործությունների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան, 

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Հայրապետյան Սուսաննա

Քոլեջի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալեչյան

Рубрика: Ուսումնական նախագծեր

Շաբաթվա ուսումնական ծրագիր

Հոկտեմբերի28-Նոյեմբերի1

Հոկտեմբերի 28,  երկուշաբթի

9.00-9.15 Առավոտյան   ընդհանուր պարապմունք

9:20-10:30 Բառերի վանկատում

10:30-11:00 Նախաճաշ

11:00-11:30 <<Ժամացույց>>, <<Ամպն ու սարը>> բանաստեղծությունների  վերհիշում

11:30-12:30 Համեղ աղցանիկ

12:30-13:00 Զրույց  տարվա  եղանակների  մասին

13:00-13:30  Ճաշ

13:30-14:30 Ապլիկացիա

14:30-15:30 Բակային խաղեր

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Օրվա  ամփոփում

Հոկտեմբերի 29, երեքշաբթի

9:00-9:15 Առավոտյան  ընդհանուր  պարապմունք

9:20-10:30 Լողուսուցում

10:30-11:00 Նախաճաշ

11:00-11:30 Բակային զբոսանք

11:30-12:30 Բառերի  վանկատում

12:30-13:00  Տրամաբանությունը  զարգացնող  խաղեր

13:00-13:30 Ճաշ

13:30-14:30 Ավազաթերապիա

14:30-15:30 Այլընտրանքային  նկարչություն

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Օրվա ամփոփում

Հոկտեմբերի 30, Չորեքշաբթի

13:30-14:30 Նկարչություն

14:30-15:30<<Անհաղթ  աքլորը>> հեքիաթի  ընթերցում, բերանացի  վերապատմում

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Օրվա  ամփոփում

Հոկտեմբերի31, Հինգշաբթի

13:30-14:30 Մարմնակրթություն

14:30-15:30  Պլաստիրինով  աշխատանք

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Օրվա ամփոփում

Նոյեմբերի1, Ուրբաթ

13:30-14:30 Ապլիկացիա

14:30-15:30  Հանգստի կազմակերպում, երաժշտության ունկնդրում

15:30-16:00 Հետճաշիկ

16:00-16:30 Օրվա ամփոփում

Рубрика: Մեր առօրյան

Թթուդրիկ

Այսօր հինգ տարեկանները ոգևորության մեջ էին, որովհետև թթու էին դնում։ Սկզբում նրանք առանձնացրին բանջարեղենները, ապա սկսեցին լվանալ, կտրտել, հերթով դասավորել թթվամանի մեջ։ Վերջում լցրեցին աղաջուրը, սպասելով թթվելուն։

Рубрика: Ուսումնական նախագծեր

Թթուդրիկ

Օրը՝ Հոկտեմբերի 21֊25
Մասնակիցները` Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Անցկացման վայրը` Հարավային դպրոց

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Smart դաս մրգերն ու բանջարեղենը

Առանձնացնում ենք մրգերը բանջարեղենից, հեգում և վանկատում ենք անունները, խմբավորում ենք՝ խմբերի համար  բնութագրող և նկարագրող բառեր ընտրելով:

Լոլիկի, վարունգի, պղպեղի և գազարի թերապիաներ

Հերթով վերցնում եք բանջարեղենները, ասում անվանումները, շոշափում ենք՝ ինչպիսի՞ն է(կլոր, հարթ, խորդուբորդ, երկար, կարճ, հաստ, բարակ), պոչի՞կ ունի, ի՞նչ գույն ունի, ինչ համ ունի:
Նշյալ բանջարեղենները սկսում ենք համեմատել՝ ինչով են նման, ինչով են տարբեր:

Այնուհետև հերթով սկսում ենք կտրել և նորից նկարագրել՝ ինչպիսին է` կորիզ ունի թե ոչ, ո՞ր բանջարեղենն ավելի շատ կորիզ ունի, ո՞րն ենք ուտում, ո՞րը՝ոչ, հետո համտեսում ենք, ասում, թե որ բանջարեղենը ինչ համ ունի՝ քաղցր է, թթու է, հյութալի է, անհամ է և այլն:

Նկարում ենք նշյալ բանջարեղենները ամբողջական և կտրած վիճակում:

Տնային առաջադրանք

Մայրիկներից և տատիկներից հարցնում են թթու դնելու բաղադրատոմսեր:
Նյութը ներկայացնում են ձայնագրության կամ տեսագրության տեսքով:

Մաթեմատիկա

Միասին նախօրոք կազմում ենք ցուցակ՝էլ գրատախտակի վրա, գրում ենք բանջարեղենի անունը, դիմացը՝ քանակը (յուրաքանչյուրից քանի հատ է պետք):

Բնագիտություն

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Խաղեր

Գուշակիր

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշափելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Պանտամիմո 

Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:

Տեխնոլոգիա

Գուաշով նկարում ենք, գունավոր թղթերով` ապլիկացիա անում, կավով` ծեփում:

Մեդիատեխնոլոգիա` paint ծրագրով բանջարեղենային կերպարներ են նկարում: