Рубрика: Ընթերցարան

Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր»


Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ’անցնին:



Հովե՜ր կ’անցնին.
Ա՛յնքան կ’հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ’անցնին:


Հովե՜ր կ’անցնին.
Ու ցորյանին պատմուճանները ծըփուն
Մերթ կը պատռին, մերթ կը կարվին փողփողուն:
Ըստվերի մեջ, լույսերու մեջ փրփրագին
Ծովե՜ր կ’ացնին:

Հովե՜ր կ’անցնին.
Քիստերուն տակ կ’ալեծփին եղիներ`
Ուր լուսնակն իր սափորին կաթն է հոսեր:
Կալերեն գյուղ, գյուղեն մինչև աղորին
Ծովե՜ր կ’անցնին:

Հովե՜ր կ’անցնին.
Զըմրուխտներով կը ծփա դաշտը անհուն:
Ծիտը կ’երգե թառած ճյուղի մ’օրորուն`
Մինչ իր տակեն ցորյաններու մոլեգին
Ծովե՜ր կ’անցնին,
Հովե՜ր կ’անցնին:
Читать далее «Դանիել Վարուժան «Ցորյանի ծովեր»»
Рубрика: 2021-2022 ուս․ տարի

Վ․ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Սեպտեմբերյան ամենամյա հավաքի շրջանակում սովորողները քննարկում էին Վ․ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը։Սովորողները շատ էին հավանել պատմվածքը, առանձնացրել էին իրենց դուր եկած հատվածները։

Рубрика: Ընթերցարան

Կոմիտաս «Անձրևն եկավ»

Անձրևն եկավ շաղալեն

Ուռ ու տերև դողալեն

Վա՛յ, լե՛, լե՛, լե՛, լե՛

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն։

Վա՛յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛

Լօ՛, լօ,՛,լօ՛, լօ՛, լօ՛,լօ՛, լօ՛, ջան․․․

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ,

Թառլան ջան, քեզ՝ ուտելու

Սեր, կարագ, հազըրել եմ։

Տապկած հավի ճուտ բերեմ,

Ոչխարի մածուն բերեմ

Որ գիտենաս անուշ ջան,

Թե քեզ սրտով կսիրեմ։

Ղուշ մի՛ դառնա թևավոր

Դու խա՛ղ կանչե ձևավոր

Յարաբ կըլնի՛ էն օրը,

Որ գաս մեր տուն թագավոր։

Առաջադրանքներ

1․ Կարդա՛ երգի տեքստը՝ առանձնացնելով անծանոթ բառերը։

2․Բացատրի՛ր բառերը։

Շաղալեն

Հրես

Խալիչեք

Թառլան

Յարաբ

3․ Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածը։