Рубрика: Առցանց ուսուցում

Զատիկը

Այսօր 5-6 տարեկանները տեսակապով կատարել են տեխնոլոգիական աշխատանք՝ իրականացրել Զատիկը ընտանեկան նախագիծը։ Աշխատանքներին մասնակցել են նաև նրանց քույրերն ու եղբայրները։

Рубрика: Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ձոն մայրիկին

Կազմակերպչի օրագիր․ Գարեգինը

Հիգիենայի կանոններ

Իմ մայրիկը

Մարտիկ

Հարավի ռադիո

Գարունը իմ պատուհանից

Իմ առօրյան

Առցանց սեմինար

Рубрика: Հոդված

Հոդված․ Աշխատանքային մանկավարժական վերլուծություն

2019 թվականի Սեպտեմբեր  ամսվանից  իմ  գործունեությունն  եմ ծավալում Հարավային դպրոցում՝ որպես  5 տարեկանների  ուսուցչի օգնական,իսկ այժմ՝5_րդ դասարանի երկարացված օրվա կազմակերպիչ։ Իմ  մուտքը կրթահամալիր  սկսվել է վերապատրաստումով   և  մուտք  կրթահամալիր  ճամբարով։Այս  ընթացքում ես ծանոթացա կրթահամալիրին,մեծ  նորություն էր  ինձ  համար Մեդիաուրբաթը, որին  մասնակցելը     մեծ   հաճույք է։ Կրթահամալիրի  սկսնակ ուսուցիչները, ինչպես նաև  ես ունեի իմ մենթորը, ով  մշտապես օգնում  էր  ինձ խորհուրդներով, բացատրում էր ինձ համար անհասկանալի հարցերը կապված բլոգավարության հետ։Ամեն չորեքշաբթի կազմակերպվում է  երկարացված  օրվա  կազմակերպիչների սեմինար-պարապմունքը, որը հիանալի հնարավորություն է կազմակերպիչների ինքնազարգացման համար։Սեմինարները տարբեր թեմաներով են, հաճախ կազմակերպիչները իրենք են բացահայտում  իրենց  հնարավորությունները, կարողությունները։Կրթահամալիրն ունի <<Դպիր ամսագիր>>որը,ինքնակրթության լայն հնարավորություն է սկսնակ ուսուցիչների համար։Ամսագրում թարգմանված են մանկավարժական գրքեր և տարբեր հոդվածներ։ 5  տարեկանների  հետ  աշխատելը   ինձ   համար  մեծ  ձեռքբերում էր։ Ողջ  ուսումնական  շրջանում կատարել  ենք  տարբեր նախագծեր,  որոնց  ընթացքում  բացահայտել  ենք   սովորողների կարողությունները, հմտությունները,  հնարավորությունները։  Կային  երկու  սովորող, որոնք   նոր  էին  խմբում, սկզբնական   շրջանում  նրանք  ունեին դժվարություններ ոչ միայն մեզ հետ  շփման, այլև  իրենց  հասակակիցների։ Այդ ընթացքում  ես  տարբեր մոտեցումներ էի ցուցաբերում․փորձում էի  նրանց  հետ  լինել  որպես  ընկեր, հետաքրքրություն էի  առաջացնում  նյութի, նախագծի վերաբերյալ։ Այդպես   անցավ  մի քանի շաբաթ, որոնց   ընթացքում նրանք  շատ փոխվեցին, սկզբում  ընկերացան  միմյանց  հետ, ապա՝ հասակակիցների։ Այդ  ընթացում ես  հասկացա ,որ թե’ նախագծերը, թե’ առհասարակ  սովորողին շրջապատող ամեն ինչ պետք է  միշտ  սովորողին հետաքրքիր  լինի, այլապես  նրանք   կսկսեն  ձանձրանալ, անուշադրություն   և  անհետաքրքրություն  կցուցաբերեն  կրթական  միջավայրի հանդեպ։ Մեր կրթահամալիրում  ինձ  մեծապես  դուր է  գալիս,  սովորողին  տրված  ազատությունը։ Ազատության մեջ ուսուցիչները  բացահայտում են նոր, մինչև այդ  իրենց  համար  անծանոթ աշխարհայացք ու բնավորություն ունեցող  սովորողին։5  տարեկաններին  շատ է  դուր գալիս, ուրախ  հեքիաթները։ Երբ  մի  անգամ  նրանց  հեքիաթ  էի  պատմում,  սովորողներից  մեկը  խնդրեց  նորից  պատմել, ասելով ՝որ  իրեն  դուր է գալիս, երբ   հեքիաթը պատմում  է  ուսուցիչը, որովհետև ինքը  դպրոցում է և  իր  ընկերների   հետ է լսում, ոչ թե  տանը , քանի որ տանը միայնակ է։Նկատելի է, որ մեր սովորողները  շատ խելացի են  և ունեն ստեղծագործական ու երևակայական մտածողություն,որի  շնորհիվ հարստանում է կազմակերպչի օրագիրը։ Մեր կրթահամալիրում  ուսուցիչը  և’  անընդհատ  սովորում  է  և’  սովորեցնում, որը  շատ կարևոր է  անընդհատ  փոփոխվող  ու  զարգացող աշխարհում։

Հունվար  ամսին ՝  ազգագրական   փառատոնի շրջանակներում , 5-րդ դասարանցիների  հետ իրականացրել  եմ  <<Հայկական ազգային  հագուստ>> նախագիծը, որի  նպատակն էր 5-րդ  դասարանցիներին  ծանոթացնել ինչպես մեր ազգային  հագուստին՝ տարազիրն, այնպես էլ մյուս  ժողովուրդների ազգային  հագուստներին։ 5-րդ դասարանցիները  շատ  ոգևորված  էին, հետաքրքրված, նախաձեռնող։Նախագծի արդյունքում  սովորողները պատրաստել  էին  տեսաֆիլմ։

Շատ  տարբեր  էր  աշխատանքը 5 տարեկանների  և 5-րդ դասարանցիների հետ։Տարբեր  էր նաև իմ մոտեցումը։ Թե ՛ 5  տարեկանները, թե ՛5-րդ դասարանցիները շատ ոգևորված են։ Երկու  տարիքային  խմբերի համար   նախագիծը պետք է լինի  հետաքրքիր, ուսուցանող,ստեղծագործական երևակայությունը ի հայտ բերող, որպեսզի նրանք ամբողջությամբ ներգրավվեն աշխատանքում։Երկու  տարիքային  խմբերի համար  կազմակերպիչն է ընկերական միջավայր ստեղծողը։

Սեպտեմբեր ամսվանից աշխատում եմ որպես՝ 5_րդ դասարանի երկարացված օրվա կազմակերպիչ։Սովորողների հետ սկսել ենք իրականացնել տարբեր նախագծեր՝ բացահայտելով նրանց կարողությունները։Երկարացված օրվա ընթացքում սովորողները մշտապես ակտիվ վիճակում են. հեծանիվ են վարում,մարզվում են, վազում։5_րդ դասարանցիների հետ սկսել ենք <<Միջավայրի խնամք>>շուրջտարյա նախագիծը,որի ընթացքում մաքրում և խնամում ենք մեր դպրոցը,դասարանը։<<Սեբաստացու օրեր>>կրթահամալիրի տոնին նվիրված Մարիամ Միրզոյանի հետ սկսել ենք<<Սովորող_Սովորեցնող>>նախագիծը,որի նպատակը առաջին դասարանի սովորողներին ազգային խաղեր սովորեցնելն է։Թե՛ առաջին դասարանցիների,թե՛ հինգերորդ դասարանցիների համար նախագիծը հետաքրքիր է և անցնում է ուրախ ու աշխույժ մթնոլորտում։Կրթահամալիրում աշխատողների համար ինքնազարգացման հիանալի հարթակ է <<Գրական ակումբը>>։Սկսել եմ մասնակցել գրական ակումբի քննարկումներին,որի ժամանակ նորովի եմ բացահայտում սիրելի հեղինակներին,լսում ավագ գործընկերներիս խորքային վերլուծությունները։

Рубрика: Առցանց ուսուցում

Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ․ Մարտի 30- Ապրիլի 3

Զատիկը

Օրը 31․03․2020

Վայրը՝ տանը ընտանիքում

Մասնակիցներ-Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, քույրեր, եղբայրներ

Նպատակը-Գունավոր   թղթերով  զատիկի  պատրաստում, տեխնոլոգիական  գործունեություն

Խնդիրները

  1. Զարգացնել  սովորողների  ստեղծագործական երևակայությունը
  2. Զարգացնել   սովորողների տեխնոլոգիական  հմտությունները

Ընթացքը

Սկզբում կազմակերպիչը սովորողներին պատմում է Զատիկի ծեսի մասին, ապա սովորողները սկսում  են  աշխատանքը քույրիկի, եղբոր, կամ մայրիկի հետ։

Անհրաժեշտ պարագաներ-Գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, մատիտ

Արդյունքները  կամփոփվեն  բլոգում, ենթակայքում

Պատասխանատուներ-Հակոբյան Լուսինե, Հայրապետյան  Սուսաննա

Տեսակապ 15․00-16․00

Ձվի զարդանախշում

Մասնակիցներ- Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, քույրեր, եղբայրներ

Օրը-2․04․2020

Նպատակը

Ստեղծագործական երևակայության զարգացում

Պատրաստություն Զատկի ծեսին

Ընթացքը — Սովորողները պատկերում են ձու, քույրիկի, եղբոր հետ, ապա տարբեր զարդանախշեր վրան պատկերում։

Անհրաժեշտ պարագաներ-սպիտակ թուղթ, գունավոր մատիտներ։

Արդյունքը կամփոփվի բլոգում, ենթակայքում։

Տեսակապ 15։00-16։00, 2 խմբով։

Рубрика: Սեմինարներ

Առցանց սեմինար

Այսօր Հարավային դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչների առցանց սեմինար- պարապմունքն էր։ Սեմինարավար Նվարդ Սարգսյանը մեզ բացատրեց teams ծրագիրը,ներկայացրեց ծրագրի հնարավորությունները, ինչպես նաև պատասխանեց կազմակերպիչների հարցերին։Այս սեմինարը շատ կարևոր էր և արդյունավետ, քանի որ մենք առաջին անգամ էինք ծանոթանում teams ծրագրին և չգիտեինք՝ ինչպես օգտվել ծրագրից։

Рубрика: Առցանց ուսուցում

Գարունը իմ պատուհանից

Հարավային դպրոցի 6 տարեկաները լուսանկարել են ծաղկառատ գարունը իրենց պատուհանից՝ չնայած արտակարգ պայմաններին։Այժմ ներկայացնենք սովորողների կողմից արված լուսանկարները։

Ավագյան Անգելինա

Ցուգունյան Ալեն

Բարոյան Ալեքս

Աղամալյան Արմեն

Միքայելյան Ելենա

Գևորգյան Գարեգին

Գաբոյան Տրդատ

Բաղիրյան Աիդա

Հակոբյան Արեգ

Նալբանդյան Դավիթ

Սայադյան Մարիա

Ազատյան Նարեկ

Գրիգորյան Լիլիթ

Տոնոյան Լուիզա

Գաբրիելյան Նարե

Շահինյան Էվա

Բաղդասարյան Գայանե

Շահվերդյան Արթուր

Խաչատրյան Վարազդատ

Շարքը լրացվում է։

Рубрика: Առցանց ուսուցում

Առցանց աշխատանքային նախագիծ

Մարտի 23-27

Նախագծի մասնակիցներ ՝ 6 տարեկաններ , ընտանիքի անդամներ

Իրականացման վայրը՝ Ընտանիք

Նպատակներ և խնդիրներ 

  • Ընտանիքի անդամների ներգրավվումը ուսումնական գործընթացին
  • Սովորողների մեդիահմտությունների  ամրապնդում
  • Երկուշաբթի
  • Գարունը իմ պատուհանից Պատրաստում ենք ֆոտոպատում
  • Երեքշաբթի
  • Մեդիագրագիտություն, նկարում են paint  ծրագրով և մուտքագրում են բառեր

    Չորեքշաբթի  Խաղասեր սեբաստացիները ընտանիքում
  • Սովորողները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր: Դրանք կարող են լինել ազգային խաղեր,  զարգացնող խաղեր,շարժախաղեր:
    Հինգշաբթի
  • Մարտիկ.  Խոհանոցային գործունեություն <<Տառթխիկ>>
    Սովորողները ընտանիքի անդամների օգնությամբ թխում են իրենց ծանոթ տառերը :Ուրբաթ
  • Իմ օրը -Յուրաքանչյուր սովորող պատմում է և ցույց է տալիս իր առօրյանԱրդյունքները  կամփոփվեն դասարանական բլոգում , ենթակայքում ,սոց ցանցերում