Рубрика: Ինքնակրթություն

Խալեդ Հոսեյնի «Եվ արձագանքեցին լեռները»

Հեղինակը իր վեպը նվիրել է Հարիսին, Ֆարահին և իր հայրիկին։ Վեպը Փարիի կյանքի մասին է։ Այն կարդացվում է մեկ շնչով, տպավորիչ է, հրապուրում է ընթերցողներին։

Մեջբերումներ

Կյանքը հարցեր է տալիս ՝ առանց դրանց պատասխանելու։Կամ էլ այդ պատասխանները շատ մշուշոտ են։

Մարդիկ չեն տեսնում քո ներքին էությունը։ Նրանք անտարբեր են քո հույսերի, երազների և վշտի հանդեպ, որոնք թաքնված են ոսկորների և մաշկի շերտի տակ։

Չի կարելի կանգնեցնել այն, ինչն անխուսափել է։

Ծպտված արտաքինը նպաստում է դիտողունակ լինելուն, նայելուն և խորհելուն։

Ժամանակը հմայքի պես բան է։ Միշտ ուզում ես ավելի շատ ունենալ։

Գեղեցկությունը հսկայական և անգին մի գանձ է, որ մարդականց մեջ բաշխվում է անմտորեն կամ կամայականորեն։

Մեր մտքերից, մեր ճիշտ և սխալ քայլերից անդին կա մի երկիր, ուր մենք կհանդիպենք։Ռումի 13-րդ դար

Рубрика: Լուսաբանում

Երկօրյա հերթապահություն

Հուլիսի 22-ին և 23-ին հերթապահել եմ դպրոցում։ Պատասխանել եմ հեռախոսազանգերին, ջրել եմ սենյակային ծաղիկները, լանջը, ճամբարականների հետ հավաքել ենք դպրոցի տարածքի աղբը, սրբել սեղանները և աթոռները։

Տեսաֆիլմը ՝ Սեդա Խաչատրյանի