Рубрика: Ուսումնական նախագծեր

Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոն

Մասնակիցներ՝ 4-1 և 4-2 դասարանների սովորողներ

Ժամկետներ՝ նոյեմբերի 9-13

Նպատակը՝ տոնը՝ որպես ստուգատես

Ընթացքը՝ սովորողները ներկայացնում են իրենց հաջողությունները, ձեռբերումները, առաջարկները՝ պատրաստելով սահիկաշարեր, տեսանյութեր, ռադիոնյութերը՝ առաջնորդվելով հետևյալ հարցերով (բոլոր հարցերը ներկայացնել մեկ հրապարակման մեջ)․

  1. Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։
  2. Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։
  3. Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։
  4. Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։
  5. Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։
  6. Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։
  7. Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։
  8. Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։
  9. Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий