Рубрика: Ընթերցարան

Գիտե՞ս որ

Առյուծը գազանների արքան է։ Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում։ Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը։ Նա գիշատիչներից ամենաուժեղ՞ն է։

Հազիվ թե։ Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին։ Ամենաճարպի՞կն է։ Նույնպես՝ ոչ․ նա զիջում է ընձառյուծին։ Գիշատիչներից ամենախոշո՞րն է։ Դարձյալ ոչ․ սպիտակ արջը՝ 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300կգ է, ավելի խոշոր ու ծանր է ։Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կգ-ից ավել չէ։ Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան։ Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի։ Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար։ Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի։ Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է եկել։ Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»։ Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է։ Եվ, կարծես թե իմանալով այդ բանը, նրա «հպատակները» զեբրերն ու անտիլոպները, կարող են հանգիստ արածել, որսն ուտող գիշատչի կողքին։

Читать далее «Գիտե՞ս որ»
Рубрика: Երկարացված օրվա կազմակերպում

Նկարչական պլեներ

Սեպտեմբերյան հավաքի շրջանակում իրականացնում ենք նկարչական պլեներ նախագիծը։

Դպրոցի բակում ճամբարականներն են, նրանք սիրում են ստեղծագործել, իրենց մտքերը արտահայտել նկարի միջոցով։ Ճամբարականներից յուրաքանչյուրը ընտրել է թեմա, նկարել է այն, ինչ ցանկացել է։ Մանրամասները՝ տեսաֆիլմում։

Читать далее «Նկարչական պլեներ»