Рубрика: Պարտիզապուրակային գործ․ մասնագիտական ուսուցում

Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջ»

Դիպլոմային աշխատանք

 

Ուսանող  Սուսաննա Հայրապետյան

Թեմա՝ Սերմնացանից մինչև ծաղկոցների ստեղծում

Մասնագիտություն՝ Պարտիզապուրակային գործ

Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան

Բովանդակություն

Ներածություն․
Գլուխ 1 Սերմնահավաքից սերմնացան
Գլուխ 2 Ծաղկանոցի ստեղծում Հարավային դպրոց-պարտեզում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ
Կից աշխատանքային նյութեր

Ներածություն

Մեր աշխատանքի նպատակն է ոչ միայն ծանոթանալ բույսերին, սովորել բույսերի խնամքը, բույսեր աճեցնելը, սերմնահավաքից մինչև սերմնացան, այլև սովորողների հետ ծաղկանոց ստեղծել Հարավային դպրոց-պարտեզում, գիտելիքներ և հմտություններ փոխանցել մեր սովորողներին։
Աշխատանքի խնդիրները
Աշխատանքի խնդիրներն են պարզել բույսերի բազմացումը, տարբեր բույսերի աճի համար անհրաժեշտ պայմանները, խնամքը։Այս ամիսներին կատարել ենք տարբեր հետազոտական աշխատանքներ, որոնց միջոցով պարզել ենք հետաքրքիր փաստեր բույսերի մասին։

Գլուխ 1Սերմնահավաքից սերմնացան

Ի՞նչ է սերմը
Սերմ՝ սաղմնային բույս է՝ իր մեջ կուտակված պաշարային սննդանյութերով։ Այն բույսերի բազմացման և տարածման օրգան է։

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։
Սերմի քիմիական բաղադրություն
Հիմնական առանձնահատկությունը հասուն սերմի քիմիական կազմն է, ջրի բաղադրությունը կազմում է 10—15 % (ըստ տարբեր աղբյուրների, 5-ից մինչև 20%)։ Քիմիական կազմը ուժեղ կազված է պայմաներից բույսի սորտից։ Մի տեսակի բույսերի սերմերը պարունակում են սպիտակուցներ, թթվածին, ճարպեր։
Ինչ է սերմնահավաքը
Սերմնահավաքը ծաղիկների սերմեր հավաքելն է, ցանելու և նոր ծաղիկներ ստանալու նպատակով։ Մենք հավաքել ենք սերմեր, ցանել և նոր ծաիկներ բազմացրել։


Ծաղիկներ ցանելու համար կատարեցի սերմնահավաք, այնուհետև իմ գործընկեր Սոնա Սարգսյանի հետ ջերմոց- լաբորատորիայում կատարեցինք սերմնացան։

Պիտունիա կամ ծխածաղիկ

Ծխածաղիկ (լատ.՝ Petunia, ֆր.՝ petun — ծխախոտ բառից), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածված է արևադարձային երկրներում՝ Հարավային Ամերիկայում, հիմնականում Բրազիլիաում, աճում է Պարագվաում, Բոլիվիաում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Մի տեսակը հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։Ըստ տարբեր աղբյուրների տեսակը ընդգրկում է 15-ից 40 տեսակ։

Տեսակների շարքը պատկանում է Petunia դասին, ներկա ժամանակում պատկանում է այլ ցեղերի, հատկապես Calibrachoa Cerv ցեղին։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղձային մազիկներով։ Տերևներն ամբողջաեզր Են։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս։

Բազմացում
Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով։ Գեղազարդիչ է։

Գացանիա

Գացանիան փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաճ բույս՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։

Նկարագրություն-Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին պսակաթերթի վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։

Տարածվածություն

Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ)։ Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում։Միամյա ցածրաճ բույս է, մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով: Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին: Ծագում է Հարավային Աֆրիկայից: Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին:

Էխինացիա

 Այս ծաղիկը աստղերի ընտանիքի բազմամյա խոտաբույսային բույս ​​է: Ցողունները պարզ են, ուղիղ:Ցողունների բարձրությունը 60-ից 100 սմ է: բարենպաստ պայմաններում էխինացիայի ցողունի բարձրությունը հասնում է մեկուկես մետրի: Արմատները ճյուղավորվում են հողում 25 սմ թափանցող խորությամբ: Բույսի տերևները լայնաշերտ են, հավաքված են վարդագույնով, բազալային են երկար պեդիոլների վրա, իսկ ցողունի տերևները կարճ են: Այն ծաղկում է ամբողջ ամառ, հաճելի է աչքին իր պայծառ ծաղիկներով:

Էխինացիան աճում է բաց գետնին ծաղկե մահճակալներում: Բույսերը տնկվում են հողի մեջ տեղակայված վայրում ուշ գարնանը, միմյանցից 50-60 սմ հեռավորության վրա:
Նրանք գերադասում են օրգանական նյութերով հարուստ հողեր, ոչ թթվային, ոչ խոնավ: Գարնան վերջում՝ ամռանը, 30-40 օրվա ընթացքում մեկ անգամ, ոռոգման համար ջրի մեջ ավելացվում է բարդ հանքային պարարտանյութ` յուրաքանչյուր դույլի համար 20 գ քանակությամբ: Աճող սեզոնի ընթացքում փխրուն ծաղիկներով ծաղկի ցողունները հանվում են՝ նոր ծաղիկների ձևավորումը խթանելու համար և այդպիսով երկարացնելով ծաղկման շրջանը:

Էխինացիայի համար իդեալական պայմաններ են բաց արևի տակ գտնվելը, հանդուրժում է թեթև և ոչ մշտական ստվերը: դիմացկուն է բարձր և ցածր օդի ջերմաստիճանի նկատմամբ: Հիմնականում տարածվում է սերմով, գարնանը ցանվում է ջերմոցներում կամ բաց գետնին: Սածիլները սովորաբար ծաղկում են 2-րդ տարում:

Բոսորագույն էխինացիան և նրա պատրաստուկները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ախտածին մանրէների նկատմամբ, հաջողությամբ կիրառվում է հակաբորբոքային, հակագրիպային, հակահարբուխային, հակաալերգիկ, հակավիրուսային, ադապտոգեն (խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, լավացնում սեռական գեղձերի գործունեությունը) պատրաստուկների կազմում: Նշանակում են նաև ցիստիտի, պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման, նեֆրիտների ժամանակ։

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարող ենք պատրաստել հետեւյալ ոգեթուրմը. 10 գրամ կոճղարմատին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, մութ տեղում պահել 14 օր, քամել: Ընդունել օրը 3 անգամ՝ 20-30 կաթիլից՝ ուտելուց 30 րոպե առաջ կես բաժակ գոլ ջրով: Ոգեթուրմը պահել սառնարանում:

Ռուդբեկիա

ճառճուկ , (լատ.՝ Rudbeckia ) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։Մշակության մեջ միամյա ռուդբեկիաներից բացի, հանդիպում են նաև բազմամյա տեսակներ, որոնցից այստեղ կնշենք միայն մի քանիսը։ Կտրտված տերևավոր ռուդբեկիայի բարձրությունը հասնում է 2-2,5 մ-ի, ծաղկում է առատ և երկարատև՝ հուլիսօգոստոս ամիսներինծաղիկները լիաթերթ են, գնդաձև, դեղին ոսկեգույն։ Կարմիր ռուդբեկիան ունի 5 տեսակ։ Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 60-80 սմ.-ի սահմաններում։ Ծաղկում է օգոստոսից մինչև սեպտեմբերհոկտեմբեր։ Ծաղիկները մուգ կարմիր են ոսկեգոիյն կենտրոնով։ Գեղեցիկ ռուդբեկիան ծաղկում է հուլիսօգոստոս ամիսներին, դեղին բրոնզագոիյն ծաղիկներով, բարձրությունը հասնում է 1,5 մ-ի։ Բոլոր տեսակներն էլ Երևանի պայմաններում ձմեռում են գրունտում, առանց ծածկոցի։Ռուդբեկիան բազմացվում է թփիկի բաժանումով՝ աշնանը կամ վաղ գարնանը, ինչպես նաև կտորներով և սերմերով։ Ցանկը բաց գրունտում կարելի է կատարել գարնանը և աշնանը, իսկ ջերմատներում կամ ջերմոցներում՝ միայն գարնանը։ Սերմերը քառանիստ են, նման են 2 միլիմետր երկարության փոքրիկ փայտիկների, ունեն գորշ, սևին տվող գույն։ Ծլում են 8-15 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահում են 2-3 տարի մեկ գրամում պարունակվում է 2400 հատիկ։ Բույսերը տնկում են արևոտ հողամասերում, բույսը բույսից 60-80 հեռավորության վրա։ Նախընտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Պահանջկոտ է խոնավության նկատմամբ։ Բույսը նույն տեղում կարելի է թողնել 3-4 տարի և ավելի։Օգտագործվում է ծաղկային տարբեր ձևավորումներում, ծաղկած վիճակում հատկապես դեղին-ոսկեգույն ռուդբեկիան, շատ գեղեցիկ է մարգախոտի կանաչ ֆոնի վրա մշակվում է նաև կտրած ծաղիկներ ստանալու նպատակով, որոնք բավական երկար են դիմանում ջրի մեջ։ Կա նաև այս բույսի միամյա տեսակը։

Քրիզանթեմ

Քրիզանթեմ խոշորածաղիկաստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս։ Հայրենիքը Ասիան է։

Բույսի բարձրությունը հասնում է 50-80 սմ-ի։ Տերևները խոշոր են և փոսիկաբլթավոր։ Ծաղիկները խոշոր են, ամենատարբեր գունավորմամբ՝ սպիտակ, կարմիր, նարնջագույն, դեղին։ Լիաթերթիկ են, բացվում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի կեսերը։ Բազմանում են կտրոնների միջոցով։ Առողջ կենսունակ կտրոններ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել սորտային մայրակներ։ Դրանք հասցնում են մինչև լրիվ ծաղկման, այնուհետև ստուգում են սորտային պատկանելությունը, որից հետո արմատավզիկից 5-6 սմ բարձր կտրում են, թաղարները մինչև դեկտեմբեր պահում զով ջերմատանը չափավոր խոնավության պայմաններում։ Մշտական տեղում տնկում են 40×70 սմ հեռավորության վրա՝ մայիսի սկզբին։

Օգտագործում են հիմնականում կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին։

Ինչպես ստանալ բերրի հող

Մինչ ծաղկանոց ստեղծելը մենք ստացանք բերրի հող։Հողը հարստացնելու համար անհրաժեշտ է օրգանական հավելումներ՝ պարարտանյութեր՝ տերևահող, ճմահող,կենսահումուս, գոմաղբ։

Հումուս

Հումուս (լատ.՝ humus, հող), հողի օրգանական, սովորաբար մուգ գունավորված մասը, ձևավորվել է բուսական և կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից։ Հումուսի բաղադրության մեջ են մտնում հումինաթթուները (առավել կարևոր են հողի բերրիության համար) և ֆուլվոթթուները։ Հումուսը պարունակում է բույսերի սննդառության հիմնական տարրերը, որոնք մանրէների ներգործությունից դառնում են մատչելի բույսերի համար։ Հումուսի քանակով և որակական կազմով են պայմանավորված հողի գույնը, ստրուկտուրան, ջրաֆիզիկական առանձնահատկությունները, կլանունակությունը և այլն։ Հումուսը հողի գենետիկական տիպերի ամենակարևոր ցուցանիշներից է. օրինակ, Հայաստանում կիսաանապատային հողերը պարունակում են 1-2% հումուս, շագանակագույն հողերը՝ 2-4% , սևահողերը՝ 4, 5-12%, լեռնամարգագետնային հողերը՝ 8-32%։

Գոմաղբ

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։ Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Գլուխ 2Ծաղկանոցի ստեղծում Հարավային դպրոց-պարտեզում

Իմ գործընկեր Սոնա Սարգսյանի հետ ցանեցինք գացանիայի սերմեր, ամիսներ շարունակ հետևեցի նրանց աճին, ապա տեղափոխեցի մեր դպրոց։


Գացանիան ամսիներ անց

Սովորողների մի խմբով տնկեցինք գացանիաները՝ մեր դպրոցում ստեղծելով ծաղկանոց։ Ամեն օր սովորողները մեծ ոգևորությամբ խնամում և ջրում են բույսերը։

Արդյունքը

Մասնակցել եմ քոլեջի բակում սիզախոտի ցանման աշխատանքներին։

Եզրակացություն

Այսպիսով ՝2021-2022 թվականին տիկին Շողիկի օգնությամբ կատարեցինք մի շարք հետազոտական աշխատանքներ։

Ըստ «Ապաստարան այգու բույսերին» նախագծի սովորողների հետ խորդենին աշնանը տեղափոխեցինք ծաղկամանի մեջ՝ փրկելով նրա կյանքը։  Պարզեցինք, որ նախագծի և խնամքի միջոցով, այն կարող է երկար կյանք ունենալ։ Հարավային դպրոց-պարտեզում ստեղծեցինք ծաղկանոց։ Տարբեր բույսեր վերատնկեցինք։

Կից աշխատանքային նյութեր

Բույսերի բազմացում

Ծաղկանոցի ստեղծման մեկնարկ

Վայրի խաղողի տնկում

Ռուկլիի վերատնկում

Ծաղկատունկ

Գինու և բույսերի համադրություն