Рубрика: Թեստային աշխատանքներ

Թեստային աշխատանք

Ինքնաստուգում

Կարդա տեքստը և պատասխանիր տրված հարցերին:

Դավիթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր` դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավիթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ է լինում: Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` հայտնում.

— Ես եկա¯…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո՛չ կարող էր գնդակ խաղալ, ո՛չ ծառերը մագլցել, միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին չթողնի իրենց հետևից գալ:

— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

— Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի¯նչ պատմության մեջ ընկան:

Գնդակն էլ այլևս հետ չստացան: Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

— Ես եկա¯…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

— Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր: Բոլորից շատ Դավիթն էր տխրել:

— Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

— Մի նայեք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի, այստեղ արի:

Լիլին վազելով եկավ` ասելով.

— Ես եկա¯…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

— Ես քեզ գնդակ խաղալ կսովորեցնեմ:

1.Նշի՛ր երկու բանորոնցով նկարագրվում էԼիլին

2.Ո՞րն էր Դավիթի հիմնական խնդիրը

ա) Հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ) Քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ) Ընկերը կորցրել էր Դավիթի միակ գնդակը:

դ) Մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

3.Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր  հարցերին:

Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին

1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:

2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:

3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքրիկ է:

4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում և խաղերին չի խառնվում:

4․Ըստ Դավիթիինչո՞վ էր մեղավոր Լիլինորգնդակը հարևանի բակն ընկավ

5.Ինչո՞ւ տղաները չէին կարող հարևանին խնդրել, որ գնդակը վերադարձնի: 

6․Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

7․ Ինչի՞ց ենք մենք իմանում, որ եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ փոխվեց: 

8․ Տեքստից դո՛ւրս գրիր 1 հարցական և 1 պատմողական նախադասություն

9․Տրված բառակապակցությունների ընդգծված բառերում բաց թողնված տառի  տեղում դատարկ վանդակ է: Արտագրիր ընդգծված բառերը` դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բացթողած տառը:

տաք հա — ուստ

հմուտ -րսորդ

լայն մի- անցք

երկարավիզ ընձու- տ

10.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Արտագրիր այդ նախադասությունը և դիր բաց թողնված կետադրական նշանը: 

Այդ երկրում բարձր ծառերով մի անտառ կար որը հասնում էր մինչև կապուտակ ծովի ափը:

11.Ո՞ր բառի իմաստն է`փորելով գետնի տակից որևէ հին բան հանել: 

1) պեղել

2) զննել

3) նշմարել

4) կերտել

12.Արտագրիր նախադասությունը` փակագծերում տրված բառերը ձևափոխելով և տեղադրելով բացթողած տեղերում: 

Նա տեսավ, որ………դուրս գալիս հայրը մի …….հանդիպեց:

(խանութ, ծանոթ)

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий