Рубрика: Ուսումնական փաթեթ․ 4-րդ դասարան

Մարտի 28-Ապրիլի 1

Մարտի 28, երկուշաբթի

Ամփոփում ենք «Ուսումնական գարուն» նախագիծը, սովորողները ներկայացնում են իրենց կարդացած գրքերը։

Մարտի 29, երեքշաբթի

Աշխատանք գիրք-տետրով։

Մարտի 30, չորեքշաբթի

Ինքնաստուգում

1Կարդա, լրացրու բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կեն-անիներն են, որ երբև- գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առա- դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձա-երը: Հազար ինը հարյուր քսան-րեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այս-րվա թռ-ունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կեն-անիները միշտ հետաքրքրել են մար-կությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

3.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

4․ Գրիր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

5․Բացատրիր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

6.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Համեմատիր քո գրած աշխատանքի հետ, գտիր սխալներդ, ուղղիր։

1Կարդա, լրացրու բաց թողած տառերը։

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կեն-անիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 
3.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ- գույնզգույն, սաղարթ-տերև, ճամփա-ճանապարհ, մտածել-խորհել

4․ Գրիր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ-որձ կամ արու, ամենամեծ-ամենափոքր, բարի-չար, արևելք-արևմուտք

5․Բացատրիր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել-ոսկով պատել, ասֆալտապատ-ասֆալտով պատված, վայրէջք-վայր իջնելը, սաղարթախիտ-խիտ տերևներով պատված

6.Կազմիր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ-երբեք, երբեմն, երբևիցե, երբևէ, օր-օրացույց, այսօր, կեսօր, ոսկի-ոսկեզօծել, ոսկեգույն, եղբայր-եղբայրական, հորեղբայր

Լրացուցիչ աշխատանք՝ «Կարդում ենք Չարենց» շարքից ընտրիր որևէ բանաստեղծություն ներկայացրու տեսաֆիլմով կամ ռադիոնյութով։

Մարտի 31,հինգշաբթի

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:

— Դու ե՛տ գնա. որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:

-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում,- պատասխանեց մյուսը:

Այծիկներր վիճեցին. ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:

Կարդա առակը, որոշիր յուրաքանչյուր նախադասության տեսակը ըստ հաղորդակցման։

Նախադասությունների տեսակները ըստ հաղորդակցման

Կազմիր երկուական պատմողական, հրամայական, հարցական, բացականչական նախադասություն։

Ապրիլի 1, ուրբաթ

Արևմտահայերենի ժամ Հուրի Աթթարյանի հետ։

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий