Рубрика: Հաշվետվություն, Ճամփորդություններ

Ձմեռային խաղեր Սևաբերդում

Ճամբարականները Սևաբերդում վայելեցին ձմռան իրական հեքիաթը։ Քշեցին սահնակ, խաղացին ձնագնդիկ։ Ուրախ տպավորություններով վերադարձան դպրոց։

Սովորողների պատումները

Էրիկ Վանյան

Մենք   գնացել   էինք  ճամփորդության  դեպի   Սևաբերդ։Ես  իմ  հետ  վերցրել  էի   իմ  սահնակը։Մենք  բարձրացանք  մի  սար   և  այնտեղից   սահում  էինք  մեր  սահնակներով նաև  ձնագնդիկ  էինք  խաղում։Ես  Վահագնի  հետ  էլ  սահեցի։Շատ   ուրախ  անցավ  այնտեղ  և  ես  կուզեի  ևս  մեկ անգամ  այնտեղ   գնալ։Սա  իմ  ամենալավ  ճամփորդությունն էր։

Վահագն Գրիգորյան

Երեկ մենք գնացել էինք ճափորդության  դեպի Սևաբերդ:   Մենք սարի վրայից նստում էինք սահնակների վրա և սղում էինք: Ես և իմ ընկեր Էիրկը իրար հետ շատ-շատ հեռու սղացինք դեպի ներքև, իսկ  մենակ ավելի  հեռու սղացի: Ինձ այս ճամփորդություննը դուր  եկավ և ես հաճույքով երկրորդ անգամ կգնայի Սևաբերդ:

Կարինա Բալասանյան

Մենք հունվարի 24-ին գնացել էինք Սևաբերդ։ Այնտեղ ձնագնդիկ խաղացինք, բրդուճներ  կերանք․ ուտելուց հետո  բարձրացանք բլուր և կլոր սահնակներով սահեցինք։ Սևաբերդում  շատ  ձյուն  կար։  Մենք սահում էինք նաև ուսուցիչների հետ :   Այնքան  շատ  էր  ձյունը, որ  մեր  ոտքերը  խրվում  էին  ձյան  մեջ  և  չԷինք  կարողանում  մեր  ոտքերը  հանել  ձյան  միջից: Նստեցինք  ավտոբուս  և  եկանք  դպրոց: Սա իմ ամենաուրախ ճամփորդությունն էր։

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий