Рубрика: Հեռավար ուսուցում․4-րդ դասարան, Ուսումնական նախագծեր

Ուսումնական աշուն

Նախագծի ժամկետը՝ Հոկտեմբերի 25-ից-Հոկտեմբերի 28

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոց-պարտեզի 4․1 և 4․2 դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը ՝ նոր գրքերի ընթերցում, դրանց ներկայացում և ընթերցանության խրախուսում

Գրքեր կարող ես ընտրել ինքնուրույն՝ օգտվելով գրադարանից, կարող ես օգտվել հետևյալ ցանկից՝ Ընթերցարան

Նախագծի ընթացքը՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Հարցեր, որոնց պետք է անդրադառնալ
    • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
    • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
    • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
    • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Ակնկալվող արդյունք՝ ընթերցանության խրախուսում, տարածում:

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий