Рубрика: Մարդաչափության լաբորատորիա

Մարդաչափության լաբորատորիայի հաշվետվությունը

Հարավային դպրոցում Փետրվար ամսվանից սկսել է գործել մարդաչափության լաբորատորիան։ Լաբորատորիայի նպատակը սովորողների մոտ առողջական խնդիրներ հայտանաբերելն և համապատասխան մասնագետի մոտ ուղղորդելն էր։ Լաբորատորիան չափումներ է կատարել 1-ին և 5-րդ դասարանի սովորողներին։Մարդաչափություն կատարելուց հետո սովորողների տվյալները գրանցել եմ համապատասխան աղյուսակում։ Մարդաչափության ընթացքում սովորողները ճանաչում էին իրենց մարմնի մասերը և անունները, կարողանում էին կշռել իրենց ընկերներին, չափել նրանց հասակը, անոթազարկը և այլն։ Սովորողները հիմնականում չունեին մարմնաձևության և առողջական խնդիրներ։ Առաջին դասարաններին չափումներ կատարելիս համագործակցում էի դասվարներ՝ Անահիտ Մելքոնյանի և Թամարա Մարիմյանի հետ։

Երբ չափումներ էի կատարում առաջին դասարանի սովորող Պարսամյան Արմենին, նկատեցի, ոտքերը անընդհատ մեջ էր գցում։ Հեռախոսազրույց ունեցա Ստեփան Գրիգորյանի հետ, ներկայացրի խնդիրը, ապա Անահիտ Մելքոնյանի հետ կապ հաստատեցինք Արմեն Պարսամյանի ծնողների հետ։Ուղղորդեցինք պարոն Գրիգորյանի մոտ։ Այցելության ժամանակ Պարոն Գրիգորյանը ոչ մի խնդիր չի հայտանաբերել Արմենի մոտ։