Рубрика: Մարդաչափության լաբորատորիա

Մարդաչափության լաբորատորիա

Այս անգամ մարդաչափության լաբորատորիայում առաջին դասարանի սովորողներն են։Նրանց չափումները անցնում է շատ հետաքրքիր և ուրախ մթնոլորտում։Սովորողները զանազան հարցեր են տալիս,չափում են իրենց ընկերների հասակը,պարանոցը, միասին նայում ենք ներբանների ձևը, որոշում տեսակը։

Рубрика: Ճամբար, Ուսումնական նախագծեր

Փոքրիկ Իշխանը գրքի քննարկում

Նախագծի իրականացման օրը, ժամը՝ 11․06, 12։00

Պատասխանատուներ ՝  Անուշ Ներսիսյան, Սուսաննա Հայրապետյան

Նախագծի մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, հյուրեր

Քննարկմանը հրավիրված են Գրքամոլ հրատարակչության հիմնադիրներ՝ Հասմիկ Մելիքսեթյանը և Համլետ Մուրադյանը։

Նախագծի ընթացքը՝

  • Սովորողները կարդում են «Փոքրիկ իշխանը գիրքը»՝ նախապատրաստվելով քննարկմանը
  • Հյուրընկալում ենք Գրքամոլ ակումբի անդամներին
  • Քննարկում գրքի թաքնված, հայտնի-անհայտ մասեր
  • Խոսում գրքի, ընթերցանության կարևորության ու նշանակության մասին
  • Ձևավորում իրար լսելու-հասկանալու-բանավիճելու կարողություններ

Նախագծի ընթացքը՝ սովորողների և դասավանդողների բլոգում։

Рубрика: Ճամբար, Ուսումնական նախագծեր

Նանայով սառը թեյ

Մասնակիցներ` Հարավային դպրոց_պարտեզի ճամբարականներ

Նպատակը

Խոհանոցային գործունեության իրականացում

Խոհանոցային կարողությունների զարգացում

Անհրաժեշտ պարագաներ` Նանա,ջուր,,շաքարավազ,բաժակներ

Ընթացքը

Ճամբարականները նախապես ծանոթանում են բաղադրիչներին

Քայլերի հաջորդականությանը և սկսում են պատրաստել

Արդյունքը կամփոփվի տեսաֆիլմով