Рубрика: Շաբաթվա աշխատակարգ, Ուսումնական նախագծեր

Մուտք կրթահամալիր

Մուտք կրթահամալիր Մարտի 22_24

Մասնակիցներ՝ կրթահամալիրի կրտսեր դպրոցների նոր ընդունվող սովորողներ

《Մուտք կրթահամալիր》մուտքի ճամբարը բաց է՝կազմված կրթահամալիրի մուտք գործող նոր սովորողներից։Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը 1_5_րդ դասարանի սովորողը մասնակցում է 5_օրյա ճամբարի ՝ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին,պահանջներին,ներկայանալու ,պատրաստվելու ուսումնառությանը։

Մասնակցել ցանկացողները կարող են նախապես լրացնել էլեկտրոնային հայտը կամ պարզապես գրանցվել կրթահամալիրի օղակներում ՝ մոտենալով գրասենյակի աշխատակցին,մանկավարժական աշխատողին։

Ճամբարի բովանդակությունը

Ընդհանուր պարապմունք

Սովորողի ընտրությամբ ՝մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին

Մեդիահմտությունների.բլոգավարություն

Երգ_պար_պարերգ

Մարզումներ_լող,հեծանիվ,քայլք

Ընթերցում

Քայլարշավներ և շրջայցեր դեպի կրթահամալիրի կրթական հաստատություններ,ճամփորդություններ

Տեխնոլոգիա,կավագործություն

Անհրաժեշտ միջոցներ

Մասնակիցը իր հետ պետք է ունենա.

Մարզահագուստ

Դիմակ,ախտահանող միջոցներ

Բրդուճներ,ջուր

Ճամփորդական թեթև ուսապարկ,ճամփորդական պարագաներով

Անհատական նեթբուք_նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք /անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից։

Մարտի 22,երկուշաբթի

10։00_10։30 Ընդհանուր պարապմունք

10։30_11։00 Մարմնամարզություն,հեծանիվ

11։00_11։30 Միջավայրի խնամք

11։30_12։00Ընդմիջում

12։00_13։00Բլոգուսուցում,մեդիահմտություններ

Մարտի 23,Երեքշաբթի

10։00_10։30 Ընդհանուր պարապմունք

10։30_11։00 Սովորում ենք ազգային պար_բուլուլ

11։00_11։30 Տեխնոլոգիա

11։30_12։00_Ընդմիջում

12։00_։13։00Հեծանվավարություն

Մարտի 24, Չորեքշաբթի

10։00_10։30_Ընդհանուր պարապմունք

10։30_11։00Ազգային երգ ու պարի ուսուցում

11։00_11։30 Ընդմիջում

11։30_13։00_Քայլքով ուսումնական ագարակ

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий