Рубрика: Առցանց ուսուցում

Հեռավար ուսուցման աշխատանքային նախագիծ․ Մարտի 30- Ապրիլի 3

Զատիկը

Օրը 31․03․2020

Վայրը՝ տանը ընտանիքում

Մասնակիցներ-Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, քույրեր, եղբայրներ

Նպատակը-Գունավոր   թղթերով  զատիկի  պատրաստում, տեխնոլոգիական  գործունեություն

Խնդիրները

  1. Զարգացնել  սովորողների  ստեղծագործական երևակայությունը
  2. Զարգացնել   սովորողների տեխնոլոգիական  հմտությունները

Ընթացքը

Սկզբում կազմակերպիչը սովորողներին պատմում է Զատիկի ծեսի մասին, ապա սովորողները սկսում  են  աշխատանքը քույրիկի, եղբոր, կամ մայրիկի հետ։

Անհրաժեշտ պարագաներ-Գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, մատիտ

Արդյունքները  կամփոփվեն  բլոգում, ենթակայքում

Պատասխանատուներ-Հակոբյան Լուսինե, Հայրապետյան  Սուսաննա

Տեսակապ 15․00-16․00

Ձվի զարդանախշում

Մասնակիցներ- Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, քույրեր, եղբայրներ

Օրը-2․04․2020

Նպատակը

Ստեղծագործական երևակայության զարգացում

Պատրաստություն Զատկի ծեսին

Ընթացքը — Սովորողները պատկերում են ձու, քույրիկի, եղբոր հետ, ապա տարբեր զարդանախշեր վրան պատկերում։

Անհրաժեշտ պարագաներ-սպիտակ թուղթ, գունավոր մատիտներ։

Արդյունքը կամփոփվի բլոգում, ենթակայքում։

Տեսակապ 15։00-16։00, 2 խմբով։

Автор:

Ես Սուսաննա Հայրապետյանն եմ։ Սովորել եմ մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Սիրում եմ աշխատել երեխաների հետ, կարդալ,ճամփորդել, լսել որակյալ երաժշտություն։«Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Ադոլֆ Դիստերվիգ

Оставьте комментарий